NASA-յի աստղադիտակներից մեկը հայտնաբերել է երեք մոլորակ, որոնցից մեկը կարող է պիտանի լինել ապրելու համար։ Այս մաիսն հայտնում է Daily Mail-ը։

Հայտնաբերված էկզոմոլորակը կոչվել է GJ 357 d: Այն պատկանում է սուպերերկրային էկզոմոլորակների դասին. դրանք այն մոլորակներն են, որոնք երկրային մոլորակներից չափերով ավելի մեծ են, սակայն էականորեն զիջում են գազային հսկաների չափերին։ GJ 357 d-ի զանգվածը առնվազն 6 անգամ մեծ է Երկրի զանգվածից, սակայն դրա ճշգրիտ չափերն ու բաղադրությունը դեռ հայտնի չէ։

GJ 357 d-ը գտնվում է իր աստղի բնակելի գոտում, որտեղ մոլորակները կարող են հեղուկ վիճակում գտնվող ջուր ունենալ։ Էկզոմոլրակը գտնվում է մայր աստղին 5 անգամ ավելի մոտ, քան Երկիրը Արեգակին։ Սակայն այս մոլորակի աստղը շատ ավելի մութ է Արեգակից, և, համաձայն աստղագետների, GJ 357 d-ն մոտավորապես նույնքան արևային էներգիա է ստանում, ինչքան Մարսը։

Հաստատվում է, որ GJ 357 d-ն իր աստղի շուրջ պտույտ է կատարում 55,7 օրում՝ Երկիր-Արեգակ հեռավորության 20%-ի չափով հեռավորության վրա։

Այս նորությունն ի հայտ է եկել այն բանից մի քանի օր անց, երբ աստղային համակարգում՝ Երկրից 73 լուսնային տարի հեռավորության վրա հայտնաբերվեց երեք նոր մոլորակ։ Դրանք պտտվում են GJ 357 կոչվող M տիպի գաճաճ աստղի շուրջ, որը մոտավորապես 40%-ով ավելի սառ է մեր Արեգակից և երեք անգամ փոքր դրա զագվածից ու չափերից։

«Այս ամենը շատ հետաքրքիր է, քանի որ սա մերձակայքում գտնվող առաջին սուպերերկրային առաջին մոլորակն է, որի վրա կյանքը միգուցե հնարավոր կլինի», - ասել է Լիզա Կալտենեգերը՝ Կոռնելի համալսարանի աստղագիտության պրոֆեսորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել