Aysor.am-ը գրում է.

Այսօր պետությունը Ռոբերտ Քոչարյանին չի տալիս դատական գործուն համակարգ պաշտպանության համար, տեխնիկապես որևէ բան տեղի չի ունենում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշել էր բեկանել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և Քոչարյանը կալանավորվել էր։ Դա ենթադրում է, որ քրեական գործի քննությունը պետք է շարունակվեր ընդհանուր իրավասության դատարանում։ Սակայն դրանից հետո այս գործով որևէ գործընթաց չի սկսվել և հայտնի չէ՝ ո՞ր դատավորի վարույթում է քննվելու այն։ Այս գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել