Մեքսիկացի թմրաբարոնից առգրավված ժամացույցը 8,7 հազար դոլարով վաճառվել է աճուրդով: Այդ մասին հայտնում է El Universal-ը:

Հրապարակման համաձայն՝ շվեյցարական Romain Jerome ապրանքանիշի ժամացույցը պատրաստված է խորտակված Տիտանիկի մետաղից: Աճուրդից դուրս նման ժամացույցների արժեքը կազմում է մոտ 100 հազար դոլար:

Նշվում է, որ լոտը գնել է տեղական կոլեկցիոներ:

Նշվում է, որ աճուրդը, որի ժամանակ վաճառվել է ժամացույցը, կազմակերպվել է Գողացված ապրանքը Մեխիկո վերադարձնելու ինստիտուտի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել