Հնդկաստանում տղամարդը պոկեր խաղալով «տանուլ է տվել» կնոջը և թույլ է տվել նրան բռնաբարել։ Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը։

Զոհի ամուսինն ընկերոջ և հարազատի հետ թղթախաղ է խաղալիս եղել։ Երբ տղամարդը որպես մրցանակ դրել է կնոջն ու պարտվել, մյուս երկու խաղացողները բռնաբարել են նրան։ Միջադեպից հետո կինը ծնողների մոտ է փախել, սակայն տղամարդը վերադարձել է նրա մոտ, ներողություն խնդրել՝ ասելով, որ ընդունում է իր սխալը։ Կինը ներել է նրան, սակայն տան ճանապարհին վերջինը կանգնեցրել է մեքենան՝ ընկերներին թույլ տալով կրկին բռնաբարել կնոջը։

Նշվում է, որ սկզբում ոստիկանությունը մերժել է գործ հարուցել։ Դա տեղի է ունեցել, երբ կինը դատարան է դիմել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել