YouTube կայքի ղեկավարությունը հեռացրել է Սոֆ (Soph) նիկով 14-ամյա ամերիկուհու հաշիվը՝ մուսուլմաններին, սեռական փոքրամասնություններին և այլ ազգությունների ներկայացուցիչներին քննադատող տեսանյութեր հրապարակելու համար, հաղորդում է Buzzfeed News-ը:

Նշվում է, որ աղջիկը, որի ալիքը մոտ 1 միլիոն բաժանորդ ուներ, վերջին երեք ամսվա ընթացքում երեք անգամ խախտել է կայքի կանոնները:

Ադմինիստրատորները փակել են ալիքն այն բանից հետո, երբ հուլիսի 31-ին ԼԳԲՏ անձանց քննադատող տեսանյութ է հրապարակվել և բռնության կոչ՝ վկայակոչելով Նոր Զելանդիայի Կրայսթչերչի երկու մզկիթներում մարդկանց գնդակահարած ահաբեկչի «մանիֆեստը»:

Նախկինում Սոֆը մեկ անգամ չէ, որ սկանդալային տեսանյութեր է հրապարակել: Օրինակ, այս տարի նա սպառնացել է սպանել YouTube-ի գործադիր տնօրեն Սյուզեն Վոյչիցկիին, հայտարարելով, որ «յոթ րոպեի ընթացքում» զենքով կհայտնվի նրա տան մոտ:

Տեսաաալիքն անջատելուց հետո Սոֆը Twitter-ում հրապարակել է իր լուսանկարը, որտեղ նա հրացանով է և խոստացել է հայտնվել կայքի կենտրոնական գրասենյակում: Ավելի ուշ նա հավելել է, որ կատակում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել