Միացյալ Նահանգները Իրաքի հետ սահմանով խոշոր խմբաքանակի զենք է փոխանցել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) կազմավորումներին, որոնց միջուկը կազմում են քուրդ մարտիկները: Այդ մասին օգոստոսի 6-ին հայտնել Է Al Hadath հեռուստաալիքը՝ գրում է TASS-ը:

Նրա տվյալներով՝ ավելի քան 200 բեռնատարներից և զրահափոխադրիչներից բաղկացած շարասյունը ուղևորվել է ռազմաբազաներ, որոնք տեղակայված են Սիրիայի հյուսիս-արևելքի Հասեքե նահանգում:

Զենքի փոխադրումը, ինչպես պնդում է հեռուստաալիքը, դարձել է Եփրատի արևելքում ռազմական գործողությանը թուրքական բանակի նախապատրաստվելու պատասխանը: Թուրքական զինվորական աղբյուրն Al Hadath-ին ավելի վաղ հայտնել է, որ այդ գործողությունը կսկսվի մուսուլմանական Իդ ալ Ադհա զոհաբերության տոնից (Ղուրբան-Բայրամ), հետո, որը կավարտվի օգոստոսի 14-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել