Դժվար է չհամաձայնվել պարոն Հարությունյանի հետ, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի հետ փայլուն հարաբերությունները, ՀԱՊԿ գծով գործընկերների հետ ունեցած գերազանց հարաբերությունները, Իրանի հետ ունեցած փառահեղ հարաբերությունները, եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ հարաբերությունների առաջանցիկ տեմպերը(հատկապես Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության տեսանկյունից): Նաև չմոռանանք ՀՀ հպարտ քաղաքացիների կենսամակարդակի շեշտակի բարձրացումն ու Երևան քաղաքում աղբահանության կազմակերպման հիանալի վիճակը: Ինչու ոչ, չմոռանանք նաև Արցախի առաջին նախագահի կալանավորման մասին, որը որպես հաջողության պատմություն՝ հավանաբար տեղ կգտնի պատմության դասագրքերում: Իսկ ահա տարուց ավել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի տուշոկա գողանալը դատարանով չապացուցելն ու փաստացի խոշտանգելը, թերևս, ամենամեծ հաջողությունն է, որը այո, միայն քաղաքական կույրը չի տեսնում: Այնպես որ, Արայիկ Հարությունյանը շատ ճիշտ և պատվաբեր ուղի է ընտրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել