ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերն «անընդունելի» Է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն, որն այդ պետությունը կփորձի իրականացնել Սիրիայում: Այդ մասին օգոստոսի 6-ին հայտնել Է Reuters գործակալությունը: «Անկեղծ ասած՝ մենք անընդունելի ենք համարում Թուրքիայի կողմից ձեռնարկվող ցանկացած միակողմանի գործողություն»,- հայտարարել Է Էսփերը լրագրողներին, որոնք նրան ուղեկցել են Տոկիո այցի ընթացքում:

Պենտագոնի ղեկավարը նաեւ հավելել Է, որ Միացյալ Նահանգները կկանխի ցանկացած օտարերկրյա ներխուժում Սիրիայի տարածք, որը կսպառնա կողմերի շահերին: «Մենք պատրաստվում ենք կանխել այն միակողմանի ներխուժումները, որոնք կհակասեն Միացյալ Նահանգների, Թուրքիայի եւ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (սիրիացի քրդերի զինված կազմավորումներ) փոխադարձ շահերին Սիրիայի հյուսիսում»: Օգոստոսի 5-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել Է, որ Վաշինգտոնն անհանգստացած Է Սիրիայի տարածքում՝ Եփրատ գետից արեւելք, ռազմավական գործողություն անցկացնելու թուրքական բանակի մտադրությունից եւ անընդունելի Է համարում այդօրինակ գործողությունները: Ինչպես օգոստոսի 4-ին հայտարարել Է Sky News Arabia հեռուստաալիքը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ թուրքական բանակը գործողություն կիրականացնի Սիրիայում՝ Եփրատից արեւելք ընկած շրջանում: Նրա խոսքով՝ թուրքական կողմն այդ մասին ծանուցել Է Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին: Ենթադրվող գործողությունն սկսելու ժամկետի մասին Թուրքիայի նախագահը չի հայտնել: Եփրատից արեւելք ընկած տարածքը ներկայում վերահսկվում Է ինքնապաշտպանության քրդական ջոկատների կողմից, որոնց աջակցում Է ԱՄՆ-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել