168.am-ը գրում է.

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ դիմել է քաղաքապետարան՝ ստանալու Երևանի քաղաքապետարանի և «ՍանիՏեք» ընկերության միջև կնքված պայմանագիրը, և չի ստացել պատասխան.

«Անցել է սահմանված հինգօրյա ժամկետը, և առայսօր չկա՝ չնայած նրան, որ քաղաքապետի մամլո խոսնակը հավաստիացրեց՝ գաղտնիք չկա»:

Ըստ նրա՝ ինչ-որ մարդիկ պայմանագրի առանձին հատվածների հղում անելով՝ փորձում են ստեղծել հասարակական կարծիք.

«Եթե ամեն ինչ լավ է, 10 ամիս է՝ Հայկ Մարությանը զբաղեցնում է քաղաքապետի պաշտոնը, ի՞նչն է խանգարում լուծարել պայմանագիը «ՍանիՏեքի» հետ»:

Լրագրողների հարցին, թե, ըստ նրա, ինչու չի լուծարվում այդ պայմանագիրը, Բ. Հարությունյանը պատասխանեց.

«Ի տարբերություն Հայկ Մարությանի, ես ենթադրություններով չեմ կարող խոսել, դրա համար եմ ասում՝ բերեք այդ պայմանագիրը:

Թող էդքան կամք ունենան, պայմանագիրը պատճենահանեն, բերեն այստեղ»:

Քաղաքապետարանից «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգողին ոչ ոք չմոտեցավ:

«Դարձել ես քաղաքապետ, ուրեմն պետք է ասածիդ տեր լինես, խոստացել ես, ուրեմն պետք է իրականացնես»,- դիմելով Մարությանին՝ հայտարարեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել