Թմրավաճառների ելուզակախմբի պարագլուխը, որը բազմամյա բանտարկության պատիժ Է կրում Ռիո դե Ժանեյրոյի բանտում, փորձել Է փախչել՝ հագնելով իր 19-ամյա դստեր շորերը: Այդ մասին հայտնել Է Globo պորտալը՝ վկայակոչելով պատժական հիմնարկությունների տեղական վարչությունը:

Ինչպես հաղորդվում Է, 42-ամյա գանգստեր Կլաուվինո դա Սիլվան, որը դատապարտաված Է 73 տարվա բանտարկության, օգոստոսի 3-ին փախուստի հանդուգն փորձ Է ձեռնարկել, երբ ընդունել Է այցելուների, որոնց թվում եղել Է նրա դուստրը: Վերամարմնավորման համար դա Սիլվան օգտագործել Է կեղծամ, լատեքսե դիմակ եւ կանացի թեթեւ կոֆտա՝ զարդարված վարդագույն փքաբլիթների նկարներով: Պահապան ծառայությունը կարողացել Է բռնել հանցագործին «Ժերիսինո» բանտից դուրս գալիս՝ կասկածելի նշաններ նկատելով նրա պահվածքում: Պորտալի կայքում զետեղված տեսակադրերում երեւում Է, թե ինչպես Է բռնվածը բառացիորեն մերկացվում խցիկի առաջ. նախ նա հանում Է կեղծամը, այնուհետեւ դիմակը եւ վերջապես կոֆտան: Ոստիկանությունը վարում Է փախուստի փորձի հետաքննությունը: Ենթադրվում Է, որ անհրաժեշտ աքսեսուարները բանտ Է տարել դա Սիլվայի հղի այցելուհին, որին չեն խուզարկել պահպանության աշխատակիցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել