Շվեդիայի Էսկիլստունա քաղաքը առաջինն է, որտեղ մուրացկանության համար հարկ են սահմանել։ Այս մասին հաղորդում է Nyheter24-ը:

Համապատասխան թույլտվություն ստանալու համար մուրացկանները կամ պետք է առցանց լրացնեն էլեկտրոնային ձևաթուղթ, կամ դիմեն ոստիկանության բաժանմունք: Թույլտվության արժեքը 250 կրոն է (23 եվրո), բացի այդ, գանձվելու է վարչական վճար:

Հայցվորը պետք է երկրում օրինական բնակության կարգավիճակ ունենա, ինչպես նաև Շվեդիայի սոցիալական ապահովագրության համար:

Նոր կանոններն ուժի մեջ են մտել օգոստոսի 1-ից: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ նոր կանոնների ներմուծման առաջին իսկ օրը ոստիկանությունը չի ստացել ոչ մի դիմում:

Նոր կանոններին հետևելու են քաղաքապետարանի աշխատակիցները և ոստիկանությունը: Եթե մուրացկանը չի ունենա համապատասխան թույլտվություն, պաշտոնատար անձինք իրավունք ունեն տուգանելու նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել