Կանադացի յուրաքանչյուր երրորդ ծնող հուսով է, որ իր երեխան այս ամառ ավելի շատ գրքեր կկարդա՝ մոտավորապես 40: Սակայն դրան լրջորեն կարող են խանգարել գաջեթները՝ կարծում է հարցվածների 40%-ը:

Ավելի քան 600 կանադացի ծնողների շրջանում Ipsos-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ երեխաների 27%-ը ընթերցասեր է։ Ուսումնասիրության համաձայն՝ երեխաները, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գրքեր են կարդում ամռանը, և նրանց ծնողները նրանց մեջ կարդալու հանդեպ սերը սերմանել են վաղ մանկության շրջանում:

Միջին հաշվով յուրաքանչյուր կանադացի երեխա տարեկան կարդում է 52 գիրք՝ շաբաթական 4,5 ժամ տրամադրելով դրան: Ավելին, թիվը կարող է կախված լինել տարիքից: Այսպիսով, 5 տարեկանից ցածր երեխաները ծնողների հետ տարեկան կարդում են 79 գիրք, ընդ որում`նույն ստեղծագործությունը մի քանի անգամ: 6-8 տարեկան հասակում գրքերի թիվը հասնում է 74-ի։ 9–13 տարեկան երեխաները տարեկան կարդում են ընդամենը 29 գիրք: Նման նկատելի անկումը բացատրվում է նրանով, որ տարիքի հետ երեխան ավելի ծավալուն գրեր է կարդում և, համապատասխանաբար, դրանք ավելի քիչ են քանակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել