ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ քունջութը ավելի տարածված ալերգեն է, քան սովորաբար կարծում են՝ գրում է Medicalxpress-ը։

Պրոֆեսոր Ռուչի Գուպտան, մեկնաբանելով ուսումնասիրության արդյունքները, ասել է, որ քունջութը հայտնաբերվել է շատ մթերքներում որպես «գաղտնի» բաղադրիչ, որը, մասնագետների կարծիքով, պետք է ներառվի սննդի ալերգենների ցանկում, ինչպես նաև պետք է պիտակավորվեն այն պարունակող ապրանքները:

Ըստ գիտնականների՝ քունջութի նկատմամբ ալերգիան ազդում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների վրա: Այնուամենայնիվ, քնջութի նկատմամբ ալերգիա ունեցող հիվանդների մեծամասնությունը առնվազն ևս մեկ բաղադրիչի հանդեպ ևս ալերգիա ունի, օրինակ՝ ընկույզի, ձվի կամ կաթի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել