Մեծ Բրիտանիայում 23-ամյա բուժքույրը երկու ինսուլտ է տարել հակաբեղմնավորիչ հաբերի պատճառով, հայտնում է Metro-ն:

2015-ի ապրիլին աղջիկնուժեղ ցավ է զգացել ծոծրակի հատվածում, բայց դա սովորական միգրեն է համարել: Սակայն ավելի ուշ աղջիկը դադարել է զգալ ձախ ձեռքը և չի կարողացել բարձրացնել հատակին ընկած շիշը: Նրան շտապ հոսպիտալացրել են, իսկ ՄՌՏ-ն աղջկա գլխուղեղում արյան երկու մակարդուկ է հայտնաբերել:

Աղջիկը խոստովանել է, որ առաջին ախտանշանները հայտնվել են նրա գիշերային հերթափոխից առաջ:

«Թվում էր, թե ինչ-որ մեկը ծանր բանով հարվածել է գլխիս, ամբողջ սենյակը լողում էր իմ շուրջը: Ես չկարողացա ոտքի կանգնել և ընկա հատակին: Ես տանը մենակ էի, իսկ հեռախոսը գտնվում էր երրորդ հարկում, ես ստիպված էի սողալ աստիճաններով:

Դա ամենամեծ ցավն էր, որը ես զգացել եմ երբևէ»,- խոստովանել է Հանա Մաքգրետը:

Աղջիկը նշել է, որ փորձել է փակել աչքերը և քնել, բայց չի կարողացել: Եվ երբ նրա հարազատները տուն են վերադարձել, աղջիկը նույնիսկ չի կարողացել բացատրել տեղի ունեցածը:

Բուժքույրը ցավազրկողներ է ընդունել և գնացել հիվանդանոց գիշերային հերթափոխի: Գործընկերները նկատել են, որ աղջիկը տարօրինակ վիճակում է և իրականում չի հասկանում, թե ինչ է կատարվում:

Նրան մեկ շաբաթով տուն են ուղարկել, սակայն վերադառնալով աշխատանքի՝ աղջիկը նույն վատ վիճակում է եղել: Դրանից հետո բուժքույրը հայտնվել է հիվանդանոցում, որտեղ ՄՌՏ է անցկացվել: Հանան փորձել է պարզել, թե ինչն է նրա մոտ երկու ինսուլտի պատճառ հանդիսացել: Նա նշել է, որ հարվածից կարճ ժամանակ առաջ սկսել է հակաբեղմնավորիչ հաբեր խմել՝ պզուկներից ազատվելու համար:

Բժիշկները եզրակացրել են, որ աղջկա մարմնում ինչ-որ տեղ արյան մակարդուկներ են առաջացել, որոնք այնուհետև անցել են ուղեղ՝ հակաբեղմնավորիչ հաբերի պատճառով: Աղջիկը դեպքից հետո ստիպված էր երկար ժամանակ վերականգնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել