Shantnews.am-ը գրում է.

Այսօր իրականացվել է Եգիպտոսում մնացած հայաստանցի զբոսաշրջիկների` Հայաստան տեղափոխման համար երկրորդ ավիաչվերթը։ Զբոսաշրջիկները նախ տեղափոխվել են մայրաքաղաք Կահիրե, ապա այնտեղից ՀՀ կառավարության պատվիրած ավիաչվերթով հասել են Երևան։ Ինքնաթիռը «Զվարթնոցում» վայրէջք է կատարել կեսօրին մոտ։

Սա արդեն երկրորդ չվերթն է, որ կառավարությունը կազմակերպում է Եգիպտոսում հանգստի մեկնածներին Հայաստան վերադարձնելու համար։ Թնջուկն առաջացել է տուրօպերատորի պատճառով, որը զբոսաշրջիկներին ուղարկել է Հուրգադա, սակայն չի ապահովել նրանց վերադարձը։ Ընկերությունը չի վճարել ավիափոխադրողին, նա էլ չի իրականացրել ավիաչվերթը, ինչի հետևանքով տասնյակ հայաստանցիներ մնացել էին բախտի քմահաճույքին։

Կառավարությունը գրեթե 50 միլիոն դրամ է հատկացրել ԱԳ նախարարությանը՝ այս թռիչքները կազմակերպելու համար։ Իսկ տուրօպերատորի նկատմամբ ներկայում հարուցված է քրեական գործ՝ խարդախության հոդվածով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել