Shantnews.am-ը գրում է.

Տեսահոլովակի նկարահանման համար որպես տաղավար ընտրվել էր պատմական Ռուսթավելի փողոցը, որը քաղաքի ճարտարապետական կոլորիտի մի մասն է: Փողոցը փակ էր անցորդների համար, բայց տեսահոլովակի նկարահանումը հետաքրքրվողների պակաս չուներ: Ներկայացումը հայտնի է հանդիսատեսին, բայց դերասանական կազմն է նոր: Գյումրիի դրամատիկական թատրոնի փոքր բեմում ու այս պիեսում խաղալու է դերասանուհի Իննա Խոջամիրյանը: Հեռուստասերիալների նկարահանումներին զուգահեռ Իննան Գյումրիում ու առաջին անգամ իր քայլերն է անում թատրոնում: Սիրված հեռուստասերիալի Էլենը՝ «Երկնագույն շան աչքեր» ներկայացման հերոսուհին է լինելու:

Կինոյից թատրոն՝ դերասանի վարպետությունն այստեղ առավելագույնի պետք է հասնի: Երկու դերասանի ներկայացումը հավասարապես է բաշխում պատասխանատվությունը հանդիսատեսի հանդեպ: Իսկ Իննան հասցրել է լսել քաղաքի թատրոնին նվիրված հանդիսատեսի մասին:

Դերասանուհուն բախտ չի վիճակվել տեսնել ներկայացումը Գյումրիում, ինչպես նաև երևանյան հյուրախաղերի ժամանակ, բայց մեկ ամսում՝ փորձերի ընթացքում, հասցրել է սիրահարվել իր կերպարին: Իննան իմպրովիզներով է բեմ բարձրանալու  խաղընկերոջ՝ Աճեմյանի թատրոնի դերասան Արսեն Միքայելյանի հետ:

Բեմում փորձերն ու նախապատրաստությունները երկու դերասանի խաղով ավարտվում են, թատերաշրջանի բացմանը մեկ ամիս է մնում: Կերպարներն աշխատում են զգացմունքների, այն ժեստերի վրա, որոնք բեմից են փոխանցելու հանդիսատեսին:

Թատրոնի բեմում Իննայի խաղը ռեժիսորը համարում է հաջողված, սպասում են հանդիսատեսի գնահատականին: «Երկնագույն շան աչքերը»՝ նոր կերպարի մատուցմամբ, միայն Գյումրիի  թատրոնի բեմում չէ, որ լինելու է, աճեմյանցիներն այն ներառելու են նոր թատերաշրջանում սպասվող հյուրախաղերում:

154-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերին՝ 3-ից ավելի նոր ներկայացումներով, իսկ մինչև տարեվերջ աճեմյանցիները  բեմադրությունների թիվն ավելացնելու են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել