168.am-ը գրում է.

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը նախազգուշացրել է Սեւ ծովի ափին փոթորկի մասին եւ Աջարիայի բնակչությանը հորդորում է ձեռնպահ մնալ ծովում լողանալուց: Մինչ այդ Աջարիայի սեւծովյան ափին փոթորիկը հասնում է երեք – չորս բալի, բարձրացված են կարմիր դրոշակները եւ արգելված է լողանալը։

Աջարիայում սաստիկ անձրեւներ են տեղացել, ինչի պատճառով փրկարարներն արտակարգ ռեժիմով աշխատել են ամբողջ գիշերը: Ընդամենը գրանցվել է 45 կանչ, որոնց մեծ մասը վերաբերել է շենքերի առաջին հարկերի ողողմանը: Բաթումի մի քանի փողոցներում տեղի է ունեցել ջրհորդանների խցանում, ինչի պատճառով ճանապարհները ջրի տակ են անցել: Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները, հաղորդել է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել