Tert.am-ը գրում է.

Լոնդոնում գտնվող Թեյթի անվան ժամանակակից պատկերասրահի 10-րդ հարկի պատշգամբից 6-ամյա երեխայի են ցած նետել, այժմ նա պայքարում է կյանքի համար: Ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա տղայի՝ սպանության փորձի կասկածանքով, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանները և շտապօգնության բրիգադները միջադեպից անմիջապես հետո շտապել են դեպքի վայր:

«Ես հարվածի ձայն լսեցի, ապա վերևից մի կնոջ բղավոց. «Նա իմ որդին է, նա իմ որդին է»,- պատմել է ականատեսներից մեկը, որն այդ պահին գտնվել է հինգերորդ հարկում:

Ականատեսի խոսքով՝ նա բղավոցների հետևից պատշգամբ է դուրս եկել, որտեղ տղան անշարժ պառկած է եղել, մինչդեռ մի խումբ մարդիկ բարձրաձայն բղավել են:

Նրա խոսքով՝ անչափահասը, որը մինչ ոստիկանության ժամանումը վնասազերծվել էր մարդկանց կողմից, «պարզապես կանգնած էր այնտեղ և իրեն միանգամայն հանգիստ էր պահում»:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պատկերասրահը դեպքից հետո փակվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել