Tert.am-ը գրում է.
Վերջին տարիներին Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող «Жара» երաժշտական փառատոնը դարձել է հետխորհրդային տարածքում շոու բիզնեսի ամենաքննարկվող իրադարձություններից մեկը:
Բաքվի «Жара» փառատոնը պարբերաբար հայտնվում է ուշադրության կենտրոնում ոչ միայն աստղային հյուրերի կազմով, այլև սկանդալներով, այդ թվում՝ հայկական ծագմամբ կամ «հայերին համակրող» երգիչների ժամանման հետ կապված:
«ՌուսԱրմԻնֆո»-ն ներկայացրել է փառատոնի շրջանակում տարբեր տարիների գրանցված «հայկական» սկանդալները։
Կիրկորովի վերադարձը «սիրելի» Ադրբեջան
2016 թվականին Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը 15 տարվա ընթացքում առաջին անգամ ելույթ էր ունեցել Ադրբեջանում: Մինչ այդ երգչի համերգները տարբեր պատճառաբանություններով, մասնավորապես «տեխնիկական խնդիրների» պատճառով չեղյալ էին հայտարարվում: Սակայն խոսակցություններ էին շրջանառվում, որ Ադրբեջան մուտքի արգելքը կապված է երգչի հայկական արմատների հետ։
2018 թվականին «Жара» փառատոնում Կիրկորովը հնչեցրել է այն պաշտոնյայի անունը, որը կագնած էր նրա՝ Բաքու մուտք գործելու արգելքի հետևում:
«Ես շատ եմ սիրում Ադրբեջանը։ Էմին Աղալարովի և տղաների օգնությամբ, որոնք կազմակերպել են փառատոնը, այն պատնեշը, որ գոյություն ուներ իմ և Փոլադ Բյուլբյուլօղլիի միջև, մեկընդմիշտ փլուզվեց»,- հայտնել է Կիրկորովը:
Այժմ Ֆիլիպ Կիրկորովը ոչ մի փառատոն բաց չի թողնում և ամեն տարի այցելում է Ադրբեջան։
Հայուհի մայր ունեցող Չումակովը և վերջինիս ելույթը Բաքվում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ