Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ում զանգվածային հրաձգության դեպքերը կապված են հոգեկան հիվանդության խնդրի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Սպիտակ Տան ղեկավարը հրաձիգներին անվանել է  «լուրջ հոգեկան հիվանդներ»։ Նա նշել է, որ զանգվածային հրաձգությունների խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում, և դա պետք է կանգնեցնել:

ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում զանգվածային հրաձգության երեք դեպք է գրանցվել: Նախ ՝ Տեխասի Էլ Պասո քաղաքում գտնվող Walmart առևտրի կենտրոնի վրա հարձակման արդյունքում զոհվել էր 20 մարդ, 26-ը ՝ վիրավորվել: 21 տարեկան հրաձիգին կալանավորել են։ Նշվում է, որ Պատրիկ Կրուզիոսը հրաձգությունից առաջ Twitter-ում մանիֆեստ էր հրապարակել, որում աջակցություն էր հայտնել մարտին Նոր Զելանդիայի մզկիթում իրագործված ահաբեկչական հարձակմանը ,և հայտարարել, որ միգրանտների պատճառով տառապում է ԱՄՆ մշակույթը և տնտեսությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել