168.am-ը գրում է.

Եգիպտոսի մայրաքաղաքում առնվազն 17 մարդ է զոհվել, եւս 32-ը` վերքեր ստացել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից: Այդ մասին հայտնել է արաբական հանրապետության առողջապահության նախարար Խալյա Զեյդը:

ՆԳ նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել ՃՏՊ-ն, որը տեղի է ունեցել Կահիրեի կենտրոնական մասի Մանյալ շրջանում՝ առափնյակի երկայնքով ձգվող ավտոճանապարհին:

Ավտոմեքենան մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպական գոտի, որտեղ բախվել է այլ մեքենաների, ինչը ուժգին պայթյունի է հանգեցրել: Պայթյունից տուժել է միջադեպի վայրից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող Քաղցկեղի ազգային ինստիտուտի շենքի ճակատամասը: Բուժհաստատության մի քանի տասնյակ պացիենտներ տարհանվել են:

Եգիպտոսի ուժայինները շարունակում են պարզել տեղի ունեցածի պատճառները:
Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի պատճառ է դարձել թթվածնի բալոնը, որը գտնվում էր Քաեղցկեղի ազգային ինստիտուտի տարածքում կայանված ավտոմոբիլում:
Պայթյունի վայրում հրդեհ է ծագել, որն արդեն մարված է, միջադեպի վայրում երթեւեկությունը վերականգնված է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել