Tert.am-ը գրում է.

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ազատ է արձակվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի («Շշի Մելո») եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Մանուկյանի պաշտպան Վահե Դանիելյանը:

Մանուկյանի պաշտպանը տեղեկացրեց, որ դատարանը որոշում է կայացրել՝ ձերբակալությունը ոչ իրավաչափ է:

«Ես բողոքարկել էի ձերբակալությունը դատարան, քանի որ բացակայում էին ձերբակալության և՛ նպատակը, և՛ հիմքերը: Դատարանն օբյեկտիվորեն քննություն արեց և կայացրեց արդարացի որոշում, որ ձերբակալությունը կատարվել է  անօրինական կերպով»,- ասաց Վահե Դանիելյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել