Ավստրալիայից Facebook-յան օտատերը ցույց է տվել, թե որքան փոշի կար իր ներքնակում, որը նա մինչ այդ երբեք փոշեկուլով չէր մաքրել, գրում է Sun-ը։

«Խնդրում եմ, մի՛ քննադատեք ինձ։ Ես պարզապես ցանկացա բոլորին ցույց տալ՝ որքան կեղտ դուրս եկավ իմ երկտեղանի ներքնակից»,-գրել է կինը՝ հրապարակմանը կցելով հսկայական քանակությամբ փոշու, մազերի և մեռած մաշկի լուսանկարը։

Օգտատերերի մեծամասնությունը զարմացել է և հանգել այն եզրակացության, որ իրենք ևս պետք է փոշեկուլով մաքրեն իրենց ներքնակները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել