Yerkir.am-ը գրում է.

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ  Ալի Լարիջանիի կարծիքով, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցները ԱՄՆ-ի խարդախության ապացույցն են: Այս մասին նա հայտարարել է Աֆղանստանի Սենատի նախագահ Ֆազլ Հադի Մուսլեմ Եարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Նրանք խոսում են նոր բանակցությունների մասին, այն դեպքում, երբ, վերջերս պատժամիջոցներ են սահմանել մեր երկրի գլխավոր բանագնացի՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ: Սա նրանց ստախոսության եւ խարդախության ապացույցն է»,- ասել է Իրանի  խորհրդարանի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել