Մալթացի բժիշկները հետազոտել են 45-ամյա տղամարդուն։ Նա ունեցել է գլխուղեղի հյուսվածքների լուրջ վնասվածներ, բայց բարեբախտաբար փրկվել է մահից։

Երբ տղամարդուն հիվանդանով են հասցրել, նրա վիճակը շատ ծանր է եղել․ նա չի արձագանքել բժիշկների հարցերին։ Համակարգչային տոմոգրաֆիայից հետո բժիշկները ախտորոշել են տղամարդու մոտ թմրանյութերի չարաշահման հետևանքով առաջացած զարգացող լեյկոնենցֆալոպաթիա: Մի քանի օր անց հիվանդը ընկել է կոմայի մեջ, բայց մասնագետները չեն հանձնվել: Փաստն այն է, որ թմրանյութը սկսել է ոչնչացնել ուղեղի բջիջները, ինչը, իհարկե, ազդել է տղամարդու ճանաչողական գործառույթների վրա՝ գրում է Daily Mail-ը:

Բուժման ընթացքում բժիշկները նկարել են հիվանդի ուղեղը ՝ հետևելով առաջընթացին: Լուսանկարում առկա սպիտակ կետերը գլխուղեղի մահացած բջիջներն են, որոնք հետագայում կարողացել են վերականգնվել: Հիվանդը ուշքի է եկել, և նրա պահվածքը դարձել է ավելի համարժեք: Բայց նույնիսկ մեկ տարի անց նրա ուղեղի կեղևի վրա կարելի է նկատել սպիներ, և տղամարդը չի կարողացել լիովին վերականգնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել