«Միսս Անգլիա 2019» գեղեցկության մրցույթում հաղթել է 23-ամյա Բհաշա Մուքհերջին, որը ինը տարեկան հասակում ընտանիքի հետ Մեծ Բրիտանիա է տեղափոխվել Հնդկաստանից: 23-ամյա Բհաշան, որն ապրում է Դերբիում, ազատ խոսում է վեց լեզուներով և 146 միավորի մակարդակի IQ ունի, ինչը նրան դասում է «հանճարների» շարքին:

Թագադրումից մի քանի ժամ անց, բժշկական համալսարանի երկու դիպլոմ ունեցող աղջիկը, սկսել է աշխատանքը Բոստոնի հիվանդանոցում՝ որպես կրտսեր բժիշկ: Սա նրա առաջին աշխատավայրն է:


Տաղանդների մրցույթում Բհաջան հնդկական ավանդական պար է կատարել:

Մուքհերջին նաև «Միսս Անգլիայի ասիական դեմք» տիտղոսակիր է:

«Միսս Անգլիա» մրցույթում երկրորդ տեղը գրավել է Ջոդի Դաքվորթը, իսկ երրորդը՝ Պրատիշտա Տրիշ Ռաուտը, որը ծնվել է Հոնկոնգում՝ նեպալցիների ընտանիքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել