Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի իշխանությունները ուխտավորներին խնդրել են հնարավորինս շուտ լքել տարածքը՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով։

Խոսքը նրանց մասին է, որոնք ուխտ են կատարում Ամարնաթհ տաճարի քարանձավում։ Նախազգուշացումը վերաբերում է նաև Քաշմիրի դաշտավայրում գտնվող զբոսաշրջիկներին։

Ոստիկանության տվյալներով՝ պակիստանյան բանակի կողմից աջակցություն ստացող ծայրահեղականները կարող են մի շարք ահաբեկչություններ իրականացնել Անկախության օրվա նախօրեին, որը Հնդկաստանում նշվում է օգոստոսի 15-ին։ Ենթադրությունը հիմնված է նրա վրա, որ ուխտագնացության ճանապարհին զենքեր, զինամթերքներ ու պայթուցիկներ են հայտնաբերվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել