ԱՄՆ Օհայո նահանգի բնակչուհի Մերի Թրեյները զրկվել է բոլոր վերջույթներից՝ շան թքի միջոցով ծանր վարակով վարակվելով, հաղորդում է Fox 8 հեռուստաալիքը։

Նշվում է, որ Կարիբյան կղզիներում արձակուրդից վերադառնալով՝ կինն իրեն վատ է զգացել։ Նա մեջքի սուր ցավ և սրտխառնոց է զգացել, սակայն դա գրիպի նախանշան է համարել։

Ժամանակի ընթացքում նա իրեն ավելի վատ է զգացել և հիվանդանոց է տեղափոխվել։

Կնոջ մոտ սեփսիս է զարգացել։ Թրեյներին արհեստական կոմայի մեջ են գցել, բայց սկսել է գանգրենան ևս զարգանալ։ Կյանքը փրկելու և վարակի տարածումը թույլ չտալու համար բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա ոտքերն ու ձեռքերը։

Կնոջ թեստերում հայտնաբերվել է Capnocytophaga բակտերիան, որը լինում է շների և կատուների թքի մեջ կամ փոխանցվում կծելու միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել