Օգոստոսի 2-ին՝ ժամը 21:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մոզրով գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Աղասաֆի» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:34-ին, մարվել՝ 01:28-ին: Այրվել է 10 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Եղեգնաձոր համայնքի ղեկավարը, Մոզրովի վարչական ղեկավարը և 6 քաղաքացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել