Փարիզում կինը, ներկայանալով որպես Արաբական Միացյալ Էմիրություններից արքայադուստր, 1.6 միլիոն եվրո արժողությամբ զարդեր է գողացել ոսկերչական խանութից, հաղորդում է LCL-ն:

Ինչպես նշվում է, կինը մտել է զարդերի խանութ և որպես արաբական արքայադուստր ներկայացել:

Խանութի սեփականատերը մի քանի ժամ նրան ցույց է տվել զարդերը: Հաճախորդը մի քանի զարդ է ընտրել՝ խոստանալով հաջորդ օրը փոխանցել գումարը:

Որոշ ժամանակ անց աշխատակիցները թանկարժեք իրերի տուփի մեջ զարդերի փոխարեն շոկոլադե կոնֆետներ են հայտնաբերել:

Պարզաբանվում է, որ գործը հետաքննում է Փարիզի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բրիգադը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել