«Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին՝ մի քանի սխալով հրատարակությունը 34 հազար 200 ֆունտով են վաճառել (41 հազար դոլար), հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ գիրքը լույս է տեսել 1997-ին՝ 500 տպաքանակով։ Hansons Auctioneers աճուրդի տան գրքերի բաժնի ղեկավար Ջիմ Սփենսերը հստակեցրել է, որ առաջին տպաքանակի գրքերի մեծ մասը դպրոցներ և գրադարաններ են ուղարկել, այդ պատճառով այս օրինակը շատ հազվագյուտ է։

Նախապես առաջին օրինակը գնվել է 1 ֆունտով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել