1 տուփ մարգարինը 1 բաժակ ալյուրի հետ ձեռքերով տրորել, ավելացնել 1 բաժակ մածուն`1 թեյի գդալ սոդայով, մի պտղունց աղ, ու այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր:Related image

Խմորը թողնել՝ հանգստանա կես ժամ, հետո գրտնակել, խորիզը տարածել խմորի վրա, ռուլետի պես փաթաթել, երեսին ձու քսել, կտրել ու թխել:

Խորիզ

Հալած յուղ՝ 2 ճաշի գդալ, 1 բաժակ շաքարավազ ու այնքան ալյուր, մինչև միատարր ու փխրուն զանգված դառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել