Գիտնականներն առաջարկել են ականջի մերսման միջոցով բուժել Պարկինսոնի հիվանդությունը: Նոր մեթոդը հակացուցումներ և կողմնակի բարդություններ չունի: Փորձի մասնակիցները հայտարարել են, որ նրանք սկսել են ավելի լավ շարժվել:

Որոշ դեպքերում ավանդական դեղամիջոցները պետք է համատեղել հավասարակշռության օրգանների ոչ ինվազիվ խթանման հետ, ասում են ուսումնասիրության հեղինակները: Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանի գիտնականների խումբը Պարկինսոնի հիվանդության ախտանիշները զգալիորեն նվազեցնող յուրօրինակ մեթոդ է հնարել և փորձարկել: Այս քրոնիկ հիվանդությունը նյարդաբանական է և հանգեցնում է շարժողական ակտիվության աստիճանական անկման: Փորձերին մասնակցել են ծանր ախտորոշում ունեցող 46 հիվանդ: Երկու ամիս կամավորներն օրվա ընթացքում երկու անգամ կատարել են ականջի անցքի խթանում՝ օգտագործելով հատուկ դյուրակիր ականջակալ: Շուտով նկատվել է շարժողական և վտանգավոր հիվանդության այլ ախտանշանների նկատելի նվազում: Գիտնականները նշել են հիշողության, ընդհանուր տրամադրության և ֆիզիկական ակտիվության բարելավումը, ուշադրության կենտրոնացման բարձրացումը, քնի կարգավորումը: Փորձի մասնակիցները նշել են, որ դրա ավարտական փուլում նրանց համար շատ ավելի հեշտ է եղել ինքնուրույն կատարել ամենօրյա գործողությունները: Փորձագետները նշում են, որ ականջի մերսման սեանսների ավարտից հետո բուժական ազդեցությունը պահպանվել է հինգ շաբաթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել