Aysor.am-ը գրում է.

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը կարծում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելով՝ իշխանությունը փորձում է ՀՀ երկրորդ նախագահի գործը փոխանցել մեկ այլ դատավորի:

«Դավիթ Գրիգորյանի նկատմամբ գործընթաց սկսելով և նրա լիազորությունները կասեցնելով՝ իշխանություններն այդ գործն ուզում են մեկ այլ ավելի ճկվող դատավորի փոխանցել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ենոքյանը:

Վերջինս նկատեց՝ սա իշխանությունների կողմից դատական համակարգը ենթարկեցնելու փորձ է:

«Սա քաղաքական հետապնդում է Դավիթ Գրիգորյանի նկատմամբ: Կարծում եմ, որ սա դատական համակարգն իրեն ենթարկելու իշխանությունների հաջորդ քայլն է», - նկատեց նա:

Ըստ Ենոքյանի՝ դատական իշխանությունը ենթարկեցնելու ճանապարհին իշխանությունների որոշ քայլեր հաջողել են, որոշները՝ ձախողել: Որպես հաջողված օրինակ՝ Ենոքայանը նշեց, որ իշխանություններին հաջողվել է ենթարկեցնել ԲԴԽ-ն և դատավոր Արմեն Դանիելյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել