Armenpress.am-ը գրում է.

Տանզանիայի իշխանությունները մտադիր են Կիլիմանջարո տանող կախովի ճոպանուղի կառուցել: Տեղի բնակիչները, որոնք այնտեղ բեռնակիրներ են աշխատում, դեմ են դրան, քանի որ զբոսաշրջիկների իրերը լեռնագագաթ հասցնելն իրենց հիմնական վաստակն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իշխանությունները կարծում են, որ ճոպանուղին կօգնի զգալիորեն ավելացնել զբոսաշրջիկների հոսքը, բացի այդ, լեռնագագաթ հարմարավետ ճամփորդելու պայմաններ կստեղծի սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց, տարեցների եւ երեխաների համար: Արդեն այժմ ամեն տարի Կիլիմանջարո Է բարձրանում մոտավորապես 50 հազար մարդ, ինչը Տանզանիայի գանձարանին տասնյակ միլիոնավոր դոլարներ Է բերում: Ճողանուղին, իշխանությունների գնահատմամբ, թույլ կտա առնվազն կիսով չափ ավելացնել այդ ցուցանիշը:

Ներկայում ճոպանուղու նախագծի հնարավոր սոցիալական եւ բանապահպանական հետեւանքների փորձաքննություն Է կատարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել