168.am-ը գրում է.

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերումից հետո Իսրայելը ճնշում է գործադրել Վաշինգտոնի վրա, որպեսզի Թուրքիան հեռացվի Ֆ-35 կործանիչների ծրագրից:

Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ այս մասին հայտարարել են իսրայելցի պաշտոնյաները հեռուստահաղորդումներից մեկի ընթացքում: Իսրայելը նման քայլի է դիմել տարածաշրջանում իր ռազմական գերակայությունը պահպանելու համար:

Իսրայելը Ֆ-35 կործանիչների արտադրությամբ զբաղվող ամերիկյան «Լոքհիդ Մարթին» ընկերության հետ կնքած պայմանագրի շրջանակում պետք է ստանա 50 Ֆ-35, սակայն մինչ այժմ ստացել է միայն 16-ը: Իսկ Թուրքիան, համաձայն նախապես կնքված պայմանագրի, ստանալու էր 100-ից ավելի Ֆ-35 կործանիչ:

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առքից հետո Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից, պատճառաբանելով, որ դրանք անհամատեղելի են Ս-400 համակարգերի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել