Amazon.com Inc ինտերնետ-ռիթեյլերի ղեկավար և հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառել է իր ընկերության՝ 1,84 մլրդ դոլար ընդհանուր գումարի գրեթե 1 մլն բաժնետոմս: Այդ մասին ասված է այն փաստաթղթերում, որոնք ուղարկվել են Արժեթղթերի և սակարանների հանձնաժողովին (SEC): Forbes-ի տվյալներով՝ սա Բեզոսի համար Amazon-ի բաժնետոմսերի խոշորագույն վաճառքն է դոլարային համարժեքով՝ հաղորդում է Interfax-ը:

Մեկ տարի առաջ Բեզոսը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը, նրա կարողությունը գերազանցել է 150 մլրդ դոլարը: Հունվար ամսին կնոջից բաժանվելուց հետո նրա կարողությունը կրճատվել է, բայց նա 117 մլրդ դոլար ցուցանիշով առաջվա պես առաջին հորիզոնականում է մնում աշխարհի միլիարդատերերի ցուցակում, որը կազմել է Bloomberg-ը: Amazon-ի բաժնետոմսերն օգոստոսի 1-ին նախնական սակարկությունների ընթացքում թանկանում են 0,6 տոկոսով: Տարեսկզբից ընկերության կապիտալացումն աճել է 24 տոկոսով՝ հասնելով 923 մլրդ դոլարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել