Armlur.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել էինք, Եռաբլուրում հանգչած ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները այսօր պղծվել էին։ Շիրմաքարերի վրա ներկ, մոմ հիշեցնող նյութ էր լցված։ Ողջ օրվա ընթացքում հասարակական-քաղաքական շրջանակները քննարկում ու քննադատում էին ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու դատապարտելի դեպքը: ArmLur.am-ի քիչ առաջ հայտնի դարձավ, որ իրավապահները Եռաբլուրի պղծման գործով հայտնաբերել են մեկ անձի: Մեր տեղեկությոններով՝  վերջինիս անունը Գրետա Մնացականյան է: Որքան էլ տարօրինակ է, այս պահին քննվող վարկածով շիրմաքարերը պղծողը կին է եղել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել