Armenpress.am-ը գրում է.

Եվրամիությունը կշարունակի աշխատել եւ երկխոսություն վարել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, որին ԱՄՆ-ն ներառել Է Իրանին վերաբերող սեւ ցուցակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Կառլոս Ռուիս դե Գորդեհուելան: Նա նաեւ ընդգծել Է, որ Եվրամիությունը ափսոսանք Է հայտնում ԱՄՆ-ի իշխանություների որոշման կապակցությամբ: «Մենք ափսոսանք են հայտնում ԱՄՆ-ի այդ որոշման կապակցությամբ: Մենք կշարունակենք աշխատել Զարիֆի հետ, որն ամենաբարձրաստիճան իրանցի դիվանագետն Է, քանի որ մեզ անհրաժեշտ Է դիվանագիտական շփումներ պահպանել այդ երկրի հետ»,- հայտարարել Է նա:

Հուլիսի 31-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ, ինչի մասին հաղորդվում Է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքում: Թրամփի վարչակազմում նշել են, որ Զարիֆն Է ղեկավարում իրանական քարոզչությունը եւ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ ապատեղեկատվությունը: Նաեւ պետական պաշտոնյաները կարծում են, որ նախարարը կոծկում Է սեփական ժողովրդի դեմ Իրանի իշխանությունների հանցագործությունները: ԱՄՆ-ի իշխանություններն այլեւս մտադիր չեն Զարիֆին դիտել որպես Իրանի օրինական ներկայացուցիչ: Նրանք ցանկանում են բանակցություններ վարել երկրի այլ ներկայացուցիչների հետ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները ցուցադրում են Վաշինգտոնի թուլությունն ու նրա «երեխայական պահվածքը»:

«Մեր արտաքին գործերի նախարարի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը երեխայական պահվածքի օրինակ Է: Այն ցույց Է տալիս Վաշինգտոնի դիրքերի թուլությունը Իրանի հետ դիմակայությունում»,- նախագահի խոսքը մեջբերում Է Mehr գործակալությունը: Նրա կարծիքով՝ «անկարելի Է միաժամանակ հայտարարել երկխոսության ձգտելու մասին եւ պատժամիջոցներ դնել նման մակարդակի պաշտոնյաների վրա»:

Ռոուհանիի խոսքով՝ «եթե ամերիկացիները երկխոսություն են ցանկանում, ապա պետք Է հասկանան, որ այն իրականացվելու Է արտաքին գործերի նախարարության եւ նրա ղեկավարի միջոցով: Նախարարն ինքը Twitter-ում գրել Է, որ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն կարող ազդել ո՛չ իր, ո՛չ իր ընտանիքի վրա: Նա ԱՄՆ-ին շնորհակալություն Է, որ երկիրն իրեն «վիթխարի սպառնալիք» Է համարում «իր շահերի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել