Yerkir.am-ը գրում է.

Վրաստանի նավթ ներմուծողների միության գործադիր տնօրեն Վախթանգ Իոբաշվիլին ասում է, թե Ադրբեջանը չի կարողանում վերազինել նավթարդյունաբերական գործարանները, ինչի հետևանքով առաջիկայում Վրաստանում դիզվառելիքի նորմերը բարձրացնելուց հետո հնարավոր է Ադրբեջանից այլևս չգնեն վառելիք, գրում է aliq.ge-ն: 

«Ադրբեջանական վառելիքը միշտ ավելի մատչելի է, քան այլ երկրներից ներմուծած վառելիքը, սակայն Ադրբեջանը չի կարողանում հասցնել վերազինել գործարանները: Այդ պատճառով դիզվառելիքի նոր որակի ստանդարտները պետք է սկսեն գործել ոչ թե 2020, այլ 2021 թվականից»,- հայտարարել է Վախթանգ Իոբաշվիլին:

Վերջինս նաև հավելել է, որ եթե նոր ստանդարտներն ուժի մեջ մտնեն 2020 թվականից, ապա վրացական շուկայում Ադրբեջանին կփոխարինի Ռուսաստանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել