Aysor.am-ը գրում է.

Վանաձորցի քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի (Շալո) սպանության նախապատրաստության համար հարուցված քրեական գործով նախաքննությունը դոփում է նույն տեղում։ Այդ գործով նոյեմբերի 9-ից կալանավորված Սամվել Այվազյանի կալանքի ժամկետը չորս անգամ երկարացվել է, բայց նախաքննությունն առաջ չի գնում։

Այվազյանի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանն Aysor.am-ին ասում է՝ դատարանները բավարարում են խափանման միջոց կալանքն ընտրելու մասին քննիչի միջնորդություններն այն դեպքում, երբ որևէ նորություն չկա քրեական գործում, որևէ տեղաշարժ չի կատարվում։

«Հայաստանի դատարանները Սամվել Այվազյանի կալանքի ժամկետի երկարաձգելու մասին որոշումները կայացրել են քրեական գործի այն նյութերի հիման վրա, որոնցով իրականացվել էր առաջին կալանավորումը։ Մինչդեռ, Հայաստանի օրենսդրությունը, Վճռաբեկ դատարանը և ՄԻԵԴ-ը կոնկրետ կարգավորել են այդ հարցը. չեն կարող կալանքի երկարացման համար հիմք ծառայել այն նույն նյութերն, ինչ եղել են խափանման միջոց կալանքի համար», - նշեց փաստաբան Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ առաջիկայում ավարտվում է Այվազյանի կալանքի 4-րդ ժամկետը և չի բացառվում, որ Քննչական կոմիտեի քննիչը հինգերերոդ անգամ կալանավորելու միջնորդություն ներկայացնի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել