Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը․․․

Հայաստանում, Երևանի սրտում․․․

Դա չէր կարող անել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, դա կարող էր անել միայն խաղաղություն մուրացող, Ադրբեջանի հետ բարեկամություն փնտրող, ադրբեջանցուն սիրող քաղաքացին, որը չունի հայրենիք, պետական և ազգային պատկանելություն, որի համար գոյություն չունեն ազգային արժեքներ, իդեալներ, որի համար աշխարհը մեկն է, իսկ ինքը՝ այդ աշխարհի քաղաքացի։

Սա թաքնված հարված էր մեր ազգային ինքնությանը, պետականության հիմքերին, գենետիկորեն պահպանված պայքարելու, զոհվելու, բայց հաղթելու կոդին։

Խորապես համոզված եմ, որ սրբապիղծները շատ լավ հաշվարկել են և՛ թիրախը, և՛ այն վնասելու միջոցը՝ մոմը, որը շատ մեծ ջանքերի գնով հնարավոր կլիներ մաքրել շիրմաքարերի վրայից։

Սա ազգային անվտանգության մարտահրավեր է, և յուրաքանչյուրիս հոգու սուրբ պարտքն է զորավիգ լինել և օժանդակել վանդալներին գտնելու և պատվիրատուներին բացահայտելու գործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել