Մոսկվայի պետական համալսարանի Կենդանաբանական թանգարանի մամուլի քարտուղար Իլյա Գոմիրանովը հաղորդել է, որ մարդկությունն ընդունակ չէ ոչնչացնելու խավարասերներին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքերով՝ միջատների օրգանիզմում մեծ քանակությամբ անտիդոտ-սպիտակուցներ են արտադրվում, որոնք տարբեր թունավորումների հակաթույն են հանդիսանում:

Ինչպես նշվում է, մարդկությունը կարող է միայն կրճատել խավարասերների քանակը:

Գոմիրանովը բացատրում է, որ դրա համար հարկավոր է պահպանել սանիտարական նորմերը հասարակական վայրերում և բնակարաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել