Shantnews.am-ը գրում է.

Վրաստանի ազգային արժույթը ռեկորդային ցածր փոխարժեք է ստացել։ Այն հիմա վաճառվում է 1 դոլարին 3 լարի փոխարժեքով, ինչն աննախադեպ երևույթ է վերջին տարիներին։ Սղաճի այս ցուցանիշը հաստատել է նաև երկրի Կենտրոնական բանկը։

Այս երևույթը կապվում է զբոսաշրջային շոկի հետ։ Մասնավորապես, Ռուսաստանից ավիափոխադրումների արգելման ֆոնին զբոսաշրջիկների թիվը զգալի նվազել է, և երկիր մտնող արտարժույթի քանակը պակասել է։ Արդյունքում՝ դրա պահանջարկը մեծացել է, լարիի փոխարժեքն ընկել է։ Ընդդիմախոսները պնդում են, որ իրականում պատճառը վատ կառավարումն է, հատկապես ֆինանսական շուկայում։

Այս ամենի համատեքստում Վրաստանի Կենտրոնական բանկը նախատեսում է վաճառքի հանել իր պահուստային ֆոնդի վերջին 40 միլիոն դոլարը՝ բանկերի կողմից արտարժույթի պահանջարկը բավարարելու համար։ Դրանից հետո կմնա անցումն ավելի սահմանափակող մեթոդների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել