Shantnews.am-ը գրում է.

Հնդկաստանի Թամիլնադ նահանգի ստոմատոլոգիական կենտրոններից մեկում բժիշկները 7-ամյա երեխայի բերանից հեռացրել են 526 ավելորդ ատամ, գրում է The New Indian Express-ը:

Երեխան շարունակ գանգատվել է՝ մատնացույց անելով ծնոտի աջ հատվածում առկա ուռուցքը: Ռենտգենային հետազոտությունից հետո պարզվել է, որ ուռուցքի մեջ բազմաթիվ փոքրիկ ատամներ կան:

Բժիշկները հեռացրել են անոմալ ուռուցքը: Նրանք դժվարանում են նշել դրա առաջացման պատճառը:

Այս պահին երեխան ունի 21 ատամ, ինչը նորմալ է նրա տարիքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել