Tert.am-ը գրում է.

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն սանրվածքի պատճառով չեղարկել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը:

Հաղորդվում է, որ Լը Դրիանի հետ Բրազիլիայի նախագահի հանդիպումը պետք է կայանար հուլիսի 29-ին, սակայն ընդունելությունը չեղարկվել է բրազիլացի առաջնորդի «ծանրաբեռնվածության պատճառով»:

Մի քանի րոպե անց Facebook-ում հայտնվել է 12 րոպեանոց տեսանյութ, որում վարսահարդարը կտրում է Բոլսոնարուի մազերը:

Բրազիլիայի նախագահի մամուլի ծառայությունում ավելի ուշ բացատրել են, որ Բոլսոնարուն աշխատում է առավոտյան 4-ից մինչև կեսգիշեր, և նա պետք է նաև ժամանակ գտնի վարսավիրի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել