Shantnews.am-ը գրում է.

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության առնչությամբ: Գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափի խարդախության հատկանիշներով: Սա այն տուրիստական գործակալությունն է, որի նախաձեռնած` Եգիպտոս-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չէին կայացել, տասնյակ ուղևորներ չէին կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ Եգիպտոսից: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղեկացրեց, որ Հուրգադա-Երևան չեղարկված առաջին չվերթի օրը կազմակերպության գրասենյակ են մեկնել Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները:

«Այս պահին ոստիկանությունում համապատասխան նյութեր են պատրաստվում: Հետագա ընթացքի մասին հավելյալ կտեղեկացնեմ»,-ասաց Օսիպյանը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինայնն էլ հավելեց, որ ՀՀ քաղաքացիները որ կետում էլ գտնվեն, կառավարությունը նրանց կողքին է:

«Խնդիրը նաև խոսում է այն ինստիտուցիոնալ բացերի մասին, որ ունենք օրենսդրության մեջ»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել