Armenpress.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել Է լրացուցիչ 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ (2,6 միլիարդ դոլար) տրամադրելու մասին՝ հոկտեմբերի վերջին օրը Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուն նախապարաստվելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության՝ հուլիսի 31-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ:

«Երբ մինչեւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը մնում Է 92 օր, կարեւոր Է, որ մենք ակտիվացնենք դրան մեր պատրաստությունն ապահովելու պլանները: Մենք ցանկանում ենք կնքել շահավետ գործարք, որը վերացնի հակաժողովրդավարական «բեքստոպը» (մեխանիզմ, որը երաշխավորում Է Իռլանդիայի հյուսիսի եւ հարավի միջեւ թափանցիկ սահմանի պահպանումը): Բայց եթե չկարողանանք հասնել լավ համաձայնագրի, ստիպված կլինենք դուրս գալ դրանից: Այդ լրացուցիչ 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգը կապահովի մեր պատրաստությունը հեռանալու (ԵՄ-ից) հոկտեմբերի 31-ին՝ գործարքով կամ առանց դրա»,- հայտարարության մեջ մեջբերում Է արվում ֆինանսների նախարարության ղեկավար Սաջիդ Ջավիդի խոսքից: 1,1 միլիարդ ֆունստ ստեռլինգը (1,34 միլիարդ դոլարը) տնտեսության կենսականորեն կարեւոր ճյուղերը կստանան անհապաղ: Եվս 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ (1,22 միլիարդ դոլար) կհատկացվի տարածաշրջանների, այդ թվում՝ Շոտլանդիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի իշխանություններին՝ եվրոպական հանրակցությունից երկրի դուրս գալու պայմաններում տարբեր ծառայությունների աշխատանքի օպերատիվ պատրաստությանն օժանդակելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել