Մի ուրվական է շրջում երկրում՝ նախկինների ուրվականը կամ պաթալոգիկ կախվածություն անցյալից:

Նիկոլի վարքագիծը, որին պարտադրված ականատես ենք լինում արդեն մեկ տարուց ավել, պետք է, որ լուրջ հետաքրքրություն առաջացնի հոգեբանների կամ հոգեվերլուծաբանների մոտ, ու իհարկե , ժամանակը կգա, և բոլորիս համար ամեն ինչ պարզ կդառնա:
Բայց դա, ինչպես ասում են՝ հատված է ուրիշ ֆիլմից:
Հիմա գանք մեր խառը իրականությունների դաշտ ու հասկանանք, թե ինչու նախկինների ուրվականը այդպես էլ հանգիստ չի տալիս մեր Նորին Ծամածռությանը:
Մերժել, փակել, ծեփել, փռել, վիզները ոլորել, ձերբակալել........ ընդդեմ՝ միակ գաղափարախոսությունը, ինչի ներքո նորընծա դիկտատորը, որը Հայաստանը հռչակել է ամենաժողովրդավարական երկիրն աշխարհում , տանում է մեզ դեպի ակնհայտ փակուղի՝հորջորջելով այն , ոչ ավել, ոչ պակաս, ժողովրդավարության բաստիոն:
Չկա գեթ մեկ ոլորտ, ուր հնարավոր լինի գրանցել գեթ մեկ առաջընթաց:

1.Տնտեսության անկում
2.Ներդրումների նվազում
3.Դատական համակարգի այլասերում
4.Խոսքի ազատության և մամուլի հանդեպ ճնշումներ
5.Արտաքին հարաբերություններում ճգնաժամ, 
6.Ներքին թշնամիների փնտրտուք
7.Հասարակության պառակտում
8.Բանակի թուլացում, 
9.Ոստիկանական համակարգի աղավաղում
10.Ազգային արժեքների արժեզրկում
11.Մշակույթի , գիտության, կրթության ոտնահարում
12.Ստի ու կեղծիքի գերհզոր դոզա
13.Մոլեգնացող վրեժխնդրություն ու վենդետաներ

Սա այն չնչին թվարկումն է ամենի ինչին ողջ եռանդով ձեռնամուխ է եղել մեր թրաշամանուկային թայֆան ու, առանց այն էլ բարդ տարածաշրջանում , արտաքին մարտահրավերներով լի ժամանակաշրջանում , պատերազմական իրականության մեջ վտանգված սահմաններով մեր երկրում տեղի ունեցող անհեթեթությունների այս ողջ շղթան հետևանք է ո՛չ թե, և ո՛չ միայն վատ կառավարման, այլ դրա իսպառ բացակայության:
Հետևանք է սեփական «ես»-ի սուպերարժեվորման ու ցավալի է, բայց՝ ինքնահաստատման մոլուցքի,
հետևանք է ընտանեպետության: Հետևանք է նախկինների ուրվականներով ինքն իրեն ու երկիրը պարուրելու ու սեփական անկարողությունն ու անպիտանությունը «մերժվածների » վրա բարդելու իրողություններին:
Նորին գերագույն գլխավոր սիմինդի ֆանա՛տ, քո այս անհեռատես ու դեպի արգելապատնեշներ տանող քայլերով, երկրի պոտենցիալը ու քեզ երբեմնի տրված վստահությունը անվերջ մսխելով, անընդհատ կարմիր գծեր տրորելով հեռու չես գնա:
Մոտենում է ժամանակը, երբ «մերժվածները» կրկին դառնում են պահանջված:

Հ.Գ. մեկ մեկ խունկ ծխիր, ամեն օր տերունական աղոթք արտասանիր , ու վերջապես Գործ արա, Նիկոլ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել