Hraparak.am-ը գրում է.

ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում այս պահին 1 հարց է միայն 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, կատարելու և ԱԳՆ ին գումար հատկացելու մասին»։ Հիշեցնենք, որ օրերս՝ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթը  չեղարկվել է A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական «Orange to Fly» ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ ՀՀ զբոսաշրջիկները մնացել էին Հուրգադայի օդանավակայանում, իսկ կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել նրանց հայրենիք վերադարձնել։ Կից ներկայացված տեղեկանքում հիմնավորվում է․« հուլիսի 26-ի թռիչքի իրականացման համար, ԵԱՀ ՀՀ դեսպանությունից  վերոնշյալ ավիաընկերությանը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կանխիկ վճարել 47121 դոլար: Ս.թ. հուլիսի 29-ի թռիչքի իրականացման համար «SpotAir» ավիաընկերությունը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կատարել բանկային փոխանցում (ռեկվիզիտները կցվում են)»։
Նշենք, որ այսպես ստացվում է, որ մեկ ուղղությամբ տոմսը մոտ 400 ԱՄՆ դոլար է արժեցել, սակայն կից ներկայացված տեղականքում նաև նշվում է․«Հաշվի առնելով Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ստեղծված անելանելի իրավիճակը, նպատակահարմար ենք համարում համաձայնվել «SpotAir» ընկերության ներկայացրած պայմաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել